կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Եվրոպական Միության դեսպանին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները, որոնց դրական հետևանքները քաղաքացիներն իրենց կյանքում կզգան արդեն 2024 թվականի առաջին ամիսներից: 

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, այնպես էլ հենց դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Խորհրդի նախագահը կարևորել է դատավորների հեղինակության, ինչպես նաև դատարանների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կատարվող աշխատանքները: 

  • Կիսվել: