ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Անդրեասյանն ու ԱԶԲ գլխավոր խորհրդականը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները

Կարեն Անդրեասյանն ու ԱԶԲ գլխավոր խորհրդականը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին: Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:

Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, որի իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է արդարադատության նախարարությունը:

Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին:

Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն էր ծանոթանալ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և թիրախավորել նոր ոլորտներ, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև:
Դիտումների քանակ9

  • Կիսվել: