կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կառավարությունը շուրջ 730 մլն դրամ հատկացրեց ջրային պարեկային ծառայությանը

Կառավարությունը շուրջ 730 մլն դրամ հատկացրեց ջրային պարեկային ծառայությանը

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ջրային պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ հանդերձանքի, այլ մեքենաների և սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման, Սյունիքի մարզում Գորիսի ՈԲ շինության կապիտալ վերանորոգման, հեղինակային և տեխնիկական հսկողության ձեռքբերման հանգամանքով»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Որոշմամբ ընդհանուր առմամբ ՆԳՆ-ին կհատկացվի 730 մլն դրամ։ Ուշագրավ է, որ որոշումն ունի նաև գաղտնի կետ։

  • Կիսվել: