հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը պետական գույքը կօտարի դասական աճուրդով. Մեկնարկային գինը շուրջ 620 մլն դրամ է

Կառավարությունը պետական գույքը կօտարի դասական աճուրդով. Մեկնարկային գինը շուրջ 620 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով հասարակական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.15098 հեկտար մակերեսով հողամասից բաժնեմաս հանդիսացող հողամասի մասին է: Որոշվեց այն օտարել դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  571 328 000 ՀՀ դրամ, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 88 619 218 դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  819 768 ՀՀ դրամը։

Ծրագրի համաձայն սահմանվել է գույքի արդյունավետության և գրավչության բարձրացմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ Քաղաք Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով ստորգետնյա ավտոկանգառի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Այս որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

  • Կիսվել: