երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 6 անձ․ Ոստիկանություն

Կառավարության մոտից բերման է ենթարկվել 6 անձ․ Ոստիկանություն

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ կառավարության առջևից բերման է ենթարկվել 6 անձ։ Այս մասին InfoPort-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կկազմվի ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Հիշեցնենք, որ այսօր  Կառավարության մոտ ակցիա էին իրականացնու մ ռեստորանային ոլորտի աշխատակիցները՝պահանջելով թույլ տալ իրենց աշխատել: Իրավապահները մի քանի անգամ ակցիայի մասնակիցներին զգուշացրեցին սոցիալական հեռավորության պահպանել, ինչից հետո բերման ենթարկեցին  մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին:

  • Կիսվել: