ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության մասնաշենքի մոտից 25 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության մասնաշենքի մոտից 25 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով ակցիայի ընթացքում 25 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ՀՀ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։

ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է․ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  • Կիսվել: