հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Կապերը Հայաստանի և Եվրաջասթի միջև շատ ամուր են․ Վարդապետյան

Կապերը Հայաստանի և Եվրաջասթի միջև շատ ամուր են․ Վարդապետյան

Հայկական կողմն արդեն սկսել է համագործակցությունը Եվրաջասթի հետ և տարվա վերջում կունենա իր ներկայացուցիչն այդ կառույցում։ 

Այդ մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովում։  

«Մի պրակտիկ հարց, որ կցանկանայի նշել, այն է, որ մենք արդեն սկսել ենք մեր շփումն ու համագործակցությունը Եվրաջասթի հետ, և գտնվում ենք վերջնական գործընթացի մեջ՝ կապի դատախազին Եվրաջասթի գրասենյակ ուղարկելու փուլում. տարվա վերջում մենք կավարտենք գործընթացը և ներկայություն կունենանք կառույցի գրասենյակում։ Մենք միջազգային շատ կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ արդեն ամենօրյա շփման մեջ ենք մեր գործընկերների հետ»,- ասաց Վարդապետյանը։ 

Վարդապետյանը հավելեց, որ նկատի ունի անդրազգային հանցագործությունները՝ փողերի լվացումը, ֆինանսական հանցագործությունները։ Նրա կարծիքով՝ կապերը Հայաստանի և Եվրաջասթի միջև շատ ամուր են: Նա շեշտեց, որ երկրորդ հարցը բարոյականության բաղադրիչն է, ինչն էական է։  

Վարդապետյանն անդրադարձել է դատական համակարգում իրավիճակի բարելավմանը՝ այդ համատեքստում կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը։ 

  • Կիսվել: