ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ  բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել է ՀՔԾ․ Դատախազություն

Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել է ՀՔԾ․ Դատախազություն

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք որ, օրերս խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։ 

Միջադեպին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։

Կապանի ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ է հանդիպել  մարզպետ Հունան Պողոսյանը նշելով, որ ձերբակալվողներն անցնում են կոնկրետ քրեական գործով,  տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան։

  • Կիսվել: