հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՔԿԾ բերված հանձնուքից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող 14 փաթեթ

ՔԿԾ բերված հանձնուքից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող 14 փաթեթ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ:

Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Нет описания.

 

Զննության արդյունքում խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ ըմդհանուր 34,58 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով: Ըստ այդմ՝ փաթեթներից չորսում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,42 գրամ քաշով զանգված, յոթում՝ մարիխուանային նմանվող, ընդհանուր 17,27 գրամ քաշով զանգված: Երկու փաթեթներում առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,86 գրամ քաշով զանգված, ևս մեկ փաթեթում՝ ափիոնին նմանվող, 1,03 գրամ քաշով զանգված:

Нет описания.

Քաղաքացի Գ.Մ.-ն նշել է, որ իրեն՝ որպես տաքսու վարորդի, խնդրել են կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ հանձնուքը տանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և ինքը տեղյակ չի եղել հանձնուքի պարունակությունից:

Нет описания.

Գ.Մ.-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: