ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը

Կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից:

Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

  • Կիսվել: