ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը. ՊԵԿ

Կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի վարած ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած է առաջացել, որ մեքենայում հնարավոր է՝ լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խոր զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու՝ ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց:

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

  • Կիսվել: