հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 «Կամք» նախաձեռնության անդամը ներողություն կխնդրի Զարուհի Բաթոյանից․ դատարանը որոշում է կայացրել

«Կամք» նախաձեռնության անդամը ներողություն կխնդրի Զարուհի Բաթոյանից․ դատարանը որոշում է կայացրել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայցն ընդդեմ «Կամք» նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի։ Այս մասին տեղեկանում ենք Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ Արամ Խանզադյանի դեմ հրապարակային ներողություն խնդրելու եւ գումար բռնագանձելու մասին հայցադիմումը Զարուհի Բաթոյանը  ներկայացրել էր այն բանից հետո, երբ օգոստոսի 7-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ  անձնական վիրավորանք էին հասցրել նախարարին։

«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը տեղեկացնում է, որ արգելանք է դրվել Խանզադյանի գույքի վրա։

  • Կիսվել: