Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը
Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը․։ այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան էջը։
Լրագրող Արմեն Աթալյանն այս առնչությամբ գրել է. «Երեկ առավոտ Նիկոլ Փաշինյանը ընկերոջս՝ Արսեն Ղազարյանին, բերման է ենթարկում ոստիկանություն, ձերբակալում ա ու տեղափոխում քննչական կոմիտե, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ հարցաքննում ա Արսենին ու իրա ընկերներին: էդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում ա Արսենի տուն ու առգրավում ա նրա բռոնիկը, կասկեն և որսորդական 12 տրամաչափի ողորկափող հրացանը (նկարում պատկերված):
Հետո Նիկոլ Փաշինյանը մամուլի հաղորդագրություն է հրապարակում, որ էդ ամենը նախատեսված էր իշխանության զավթման և ահաբեկչության համար: Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինայնը տարբեր տարիների ձայնագրած զրույցներ ա մոնտաժում ու ինչ-որ խզբզած թղթի հետ գցում համացանց, որը պիտի հաստատեր Արսենին ու իրա ընկերներին առաջադրված մեղադրանքը:
Վերջը գիշերը ժամը 03:00-ին Ռոսիայի դիմացի դատարանում Նիկոլ Փաշինյանը վճռում ա կալանք կիրառել Արսենենց նկատմամբ, նստում ա իրա էլկտրական Մազդան ու հայդա տուն: Չկա օրենք, ենթաօրենսդրական ակտ, դատավոր, դատախազ, քննիչ, ոստիկան կամ, նույնիսկ, մամուլի քարտուղար, կա Նիկոլ Փաշինյան և վերջ»: