երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Կալանավորված անձը հիվանդանոցի պատուհանից դիմել է փախուստի

Կալանավորված անձը հիվանդանոցի պատուհանից դիմել է փախուստի

Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։

Քրեակատարողական ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: