երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կալանավորված անձին երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից հայտնաբերվել են տարբեր տեսակի տեխնիկա և 13 թզբեհ

Կալանավորված անձին երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից հայտնաբերվել են տարբեր տեսակի տեխնիկա և 13 թզբեհ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը: Այս մասին հայտնում են Նախարարության մամուլի ծառայությունից:

Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ:

  • Կիսվել: