երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կադրային նշանակումներ՝ դատախազությունում

Կադրային նշանակումներ՝ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

Երկրորդ դասի խորհրդական Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Արմավիրի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գուրգեն Գուրգենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Մելիքյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Երիցյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Կիսվել: