կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կացարանի դասակի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ․ ՔԿ

Կացարանի դասակի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ․ ՔԿ

Գեղարքունիքի մարզում Ազատ գյուղի զորամասի հրդեհված կացարանի դասակի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ որևէ քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Դեպքի օրը կապիտանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին, ինչից հետո նրա ձերբակալության մասին տեղեկություններ էին տարածվել։

  • Կիսվել: