չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Կա՞ կասկածյալ Փարաքարի համայնքապետի սպանության գործով. մանրամասնում է ՆԳՆ փոխնախարարը

Կա՞ կասկածյալ Փարաքարի համայնքապետի սպանության գործով. մանրամասնում է ՆԳՆ փոխնախարարը

Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին նորություն չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Զերծ կմնամ այս պահին հնչեցնել վարկածի կամ ինչ–որ այլ նշում անել։ Նշեմ միայն, որ աշխատանքները կատարվում են, եթե լինեն նորություններ, անպայման ՆԳՆ–ն կհայտնի»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք չկա որեւէ կասկածյալ, փոխնախարարն արձագանքեց. «Այս պահին չեմ տիրապետում նման տեղեկատվության։ Տիրապետում եմ հետեւյալին, որ աշխատանքները տարվում են, նորություն չունեմ հայտնելու։

  • Կիսվել: