շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Իրավունք». Կխոսեմ, անպայման կխոսեմ, բայց ոչ հիմա, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք. Գևորգ Կոստանյան

«Իրավունք». Կխոսեմ, անպայման կխոսեմ, բայց ոչ հիմա, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք. Գևորգ Կոստանյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ են մտածում ՌԴ-ում՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին այնտեղ տեղավորված, բայց հետախուզման մեջ գտնվող մեր իրավապահ համակարգի նախկին բարձր պաշտոնյաները:

 

Նրանց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և նախկին գլխավոր դատախազ, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանը:

Հենց պարոն Կոստանյանից էլ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ է նա մտածում, օրինակ, մեծ աղմուկ հանած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ, որն արդեն իսկ վավարեցված է նախագահի կողմից: Սակայն պարոն Կոստանյանը բարյացակամ տոնով միայն նշեց. «Կխոսեմ, անպայման կխոսեմ, բայց ոչ հիմա: Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: