շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկուսացումը, ինքնամեկուսացումը  նպաստեցին ընտանեկան բռնության դեպքրերի աճին. Թաթոյան

Մեկուսացումը, ինքնամեկուսացումը  նպաստեցին ընտանեկան բռնության դեպքրերի աճին. Թաթոյան

Մեկուսացումը, ինքնամեկուսացումը  նպաստեցին ընտանեկան բռնության դեպքրերի աճին: Այս մասին Ազգային ժողովում Մարդու իրավունենքրի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Դեպքեր ենք ունեցել, օրինակ՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում,  երբ ամուսինը կնոջը ծեծի էր ենթարկում, նա ծեծված տանից դուրս էր եկել և եկել էր Երևան, և կինը չուներ թերթիկ, որն այն ժամանակ լրացվում էր տանից դուրս գալու համար, և ոստիկանը կանգնեցրել էր, հետ էր ուղարկել: Ունենք դեպքեր, երբ ապաստարանում գաղտնիությունը բացահայտվել էր, ոստիկանությունը պարտադրում էր  ապասատարանի հասցե գրել, մինչդեռ դա գաղտնի էր»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեպքերի աճի հետևանքով ստեղծել է աշխատանքային խումբ և գլխավոր թիրախը դարձել էր  ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության ոստիկանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ նրանք ունակ չէին պաշտպանելու այդ զոհերին:

Արման Թաթոյանը նշեց, որ այս ընթացքում պարզվեց, որ հատկապես իրավապահ մարմիններում կարծրատիպերը՝ ընտանեկան բռնությունների, շատ էին: «Մարդիկ աշխատանքի չէին գնում և ընտանեկան վեճերը վերածվում էին բռնության, առավել ևս մարդիկ աշխատավարձ չէին ստանում, և դրան ավելացավ երեխաների հեռավար կրթությունը, իսկ երեխաների համապատասխան տեխնիկա, համակարգիչ չունենալը լարում էր, և բռնության ռիսկը ավելանում էր»,-ասաց նա: 

  • Կիսվել: