հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին

Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին

Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: 

  • Կիսվել: