ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն հրաժարվել է զորամասի կացարանի հրդեհի գործով ցուցմունք տալ․ մանրամասներ

Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն հրաժարվել է զորամասի կացարանի հրդեհի գործով ցուցմունք տալ․ մանրամասներ

ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին արդեն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր իարվունքից։ Բաց այդ, Աբրահամյանն ասաց, որ նա պառկած է բուժհաստատությունում և առողջական վիճակով պայմանավորված՝ չի կարող նրա խափանման միջոցի հարցը քննարկվել։

ՀՀ գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր, որ մինչ դատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։ 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ։ Չորսը նույնը օրը դուրս էին գրվել բուժօգնություն ստանալուց հետո, իսկ երեքը ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: