կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին. Հրայր Թովմասյան

Ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին. Հրայր Թովմասյան

Քննիչն ասաց, որ իր կյանքում չի տեսել այսպիսի մեղադրյալի, որը նման տրամադրություն ունի, նաև ասաց՝ հավանաբար աշխարհում որևէ քննիչ չի տեսել նման մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմայսանը, ում այսօր մեղադրանք է առաջադրել։

«Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի», - նշեց Հրայր Թովմասյանը՝ խոստանալով մի օր խոսել դրա մասին։

Իսկ  X, Y, Z քայլերն, ըստ նրա, հրաժարական տալն է եղել։ «Այս մեղադրանք առաջադրելն ինձ համար ոչ մի բան չի փոխել ու չի կարող փոխել: Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ: Ես նրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ գնահատում եմ նրան, սակայն ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ»,- հավելեց Հրայր Թովմասյանը։

Նա նաև ասաց, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց

 

 

  • Կիսվել: