ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչու՞ ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների  խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս․ Արամ Վարդևանյան

Ինչու՞ ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս․ Արամ Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբան Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հարց է բարձրացնում թե ինչու  է ՄԻՊ-ը արագ արձագանքում իր դատավարական հակառակորդ Սեդա Սաֆարյանի ընտանիքի նկատմամբ տեղի ունեցածին, իսկ Քոչարյանի իրավունքների խախտումների մասին համառորեն լռում։

«Այսօր ծանոթացա Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հայտարարությանը: Հայտարարության բովանդակության հետ առարկություն չունեմ, ավելին թեև իմ դատավարական հակառակորդը ոչ միայն սուտ, զրպարտող, այլ ատելություն սերմանող հայտարարություններով է այս ժամանակահատվածում հանդես եկել, ցավում եմ կատարվածի համար և նույնը կասեմ ցանկացած փաստաբանի համար:

Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին: Մեկ ամսից ավելի բացակայած` Ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը  (Մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, Դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը որ Օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում` ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների մեղմ ասած` կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...

Հ.Գ. Միջազգային փորձում այս ժամանակահատվածում հենց իրավապաշտպան կառույցներն են  առավել ակտիվը պնդում կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: