հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ինչու է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ հայտնեցին

Ինչու է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ հայտնեցին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,-  հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ 

  • Կիսվել: