ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ինչո՞ւ էր Արամ Հովհաննիսյանը բացակայում նոր ոստիկանապետի ներկայացման արարողությունից

Ինչո՞ւ էր Արամ Հովհաննիսյանը բացակայում նոր ոստիկանապետի ներկայացման արարողությունից

Ես դրական եմ գնահատում նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի աշխատանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն։

Նա վստահեցրել է, որ Հովհաննիսյանը նոր ոստիկանապետի ներկայացման արարողությունից բացակայել է հարգելի պատճառով։

Սարգսյանը խնդրել է այս թեմայով մնացած հարցերը նախկին ոստիկանապետին տալ։

Նա հայտնել է, որ Հովհաննիսյանի կողմից հնարավոր հանցագործությունների մասին ազդանշաններ չկան։

  • Կիսվել: