ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ պետք է անել, եթե կորցրել եք նույնականացման քարտը կամ անձնագիրը, իսկ գործարքի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ

Ինչ պետք է անել, եթե կորցրել եք նույնականացման քարտը կամ անձնագիրը, իսկ գործարքի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել․

«Եթե քաղաքացին նույնականացման քարտը կամ անձնագիրը ներկայացրել է փոխանակման կամ կորցրել է դրանք և դիմել է նորը ստանալու համար, ՀՀ-ում որևէ գործարք կատարելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ, մինչև փաստաթուղթ ստանալը կարող է դիմել և ստանալ ժամանակավորապես տրվող՝ ինքնությունը հավաստող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական։

Նշված փաստաթղթերը տրամադրվում են անմիջապես, որի համար պետական տուրք չի գանձվում»։

  • Կիսվել: