երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, սպեցնազը խփել է, ասել՝ «պետք է երգեք «господа офицеры»». ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը

Ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, սպեցնազը խփել է, ասել՝ «պետք է երգեք «господа офицеры»». ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հրավիրված ասուլիսին մանրամասներ հայտնեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա օրերս էր ահազանգել, որ ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների դեմ ջարդ է կազմակերպվել։

«Դատապարտյալները զբոսանքի ժամանակ երգել են տարբեր երգեր, ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, որից հետո եղել է այդ ամենը։ Սպեցնազը (հատուկ նշանակության զորքեր), որ խփել է, ասել է՝ պետք է երգեք «господа офицеры» երգը։ Ես ամենյան պատասխանատվությամբ եմ դա ասում, ես մի քանի հոգու հետ եմ խոսել։ Երբ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ»,-ասաց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ այս բռնությունները շարունակվում են մեկ ամսից ավելի։

«Հավելեմ նաև, որ «սպեցնազ կոչվածը», որ բանդիտական խումբ է, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, երկրորդ օրը նա դեռ չկար տեղում։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, հիմա չգիտեմ էլ՝ նա որտեղ է»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով՝ բարձրաձայնում է, որ տեղեկություններ հավաքեն այդ մասին։

  • Կիսվել: