չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինչ մեխանիզմներ են կիրառում ադրբեջանական հատուկ ծառայությունները հայ զինծառայողներից պետական գաղտնիք ստանալու համար (տեսանյութ)

Ինչ մեխանիզմներ են կիրառում ադրբեջանական հատուկ ծառայությունները հայ զինծառայողներից պետական գաղտնիք ստանալու համար (տեսանյութ)

Հայաստանի գլխավոր դատախազությունը հատուկ զգուշացում և տեղեկացում է տարածել Հայաստանի զինված ուժերում ծառայող քաղաքացիների համար՝ ներկայացնելով, թե Հայաստանի քաղաքացիներն ինչպե՞ս են հայտնվում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում:

Դատախազությունը,վ Ազգային անվտանգության ծառայությունը և Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ են պատրաստել, որում մանրամասն ներկայացրել են, թե հայ զինծառայողներից պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ստանալու համար ինչպիսի՞ մեխանիզմներ են կիրառում օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցները:

  • Կիսվել: