շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչ է կատարվում Պտղունքի դպրոցում. իրավապահները փնտրում են տնօրենին

Ինչ է կատարվում Պտղունքի դպրոցում. իրավապահները փնտրում են տնօրենին

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Պտղունք համյայնքի դպրոցում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պտղունք համայնքի դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը Իսրայել Կոյումջյանին գրանցել է որպես պահակ, իսկ Լայերտ Ժիրայրի Բադալյանին՝ որպես դռնապահ, սակայն վերջիններս դպրոցում աշխատանքի չեն ներկայանում:

Պարզվել է նաև, որ Արմինե Գրիգորյանը հափշտակում է աշակերտների և աշխատակիցների համար պետության կողմից ստացվող ալկոգելը, դիմակները և ուսուցիչներին պարտադրում, որ իրենց միջոցներով գնեն ալկոգել և դիմակներ:

Պարզվել է նաև, որ Մեյրանուշ Կարապետյանը, ըստ օրենքի, պետք է գնա տարիքային թոշակի, սակայն Արմինե Գրիգորյանին տվել է 1.000 ԱՄՆ դոլար և շարունակում է աշխատել, բացի այդ չունի ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում և կրթություն: Մեր տեղեկություններով Լ. Բադալյանը, Մ. Կարապետյանը և Ի.Կոյումջյանը ներկայացվել են բաժին, տվել են բացատրություններ և բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու և Արմինե Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: