ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել․ Խունդկարյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին

Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել․ Խունդկարյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին

Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել որպես ՍԴ նախագահ: Այս մասին Factor.am-ի եթերում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:

Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է դառանալ ՍԴ նախագահ, նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունի, քննարկում չի եղել. «Քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»:

Լրագրողի այն հարցին, թե եթե առաջադրվի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն ասաց․ «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջների համաձայն»։

Խունդկարյանը նաև պնդեց, որ երաժշխիք չի եղել, թե ինքն է լինելու ՍԴ նախագահը. «Նման քննարկում չի եղել: Որևէ մեկը չէր կարող նման երաշխք տալ ու չի տվել»:

 

 

  • Կիսվել: