կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իջևանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել

Իջևանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին եւ 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։

«Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: