Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան
Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևանի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 10 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում է հհ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


