չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ

«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի: Հայտնում է ոստիկանությունը։

Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ:
Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: