երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար նախատեսված ավազը գողացողը հայտնաբերվել է

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար նախատեսված ավազը գողացողը հայտնաբերվել է

Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։ Պարզվեց, որ ավազը նախատեսված էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: