երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործը դատարանը վարույթ է ընդունել

ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործը դատարանը վարույթ է ընդունել

ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել։ Գործը մակագրվել է Ավագ Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջով։

  • Կիսվել: