հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեք օրում բացահայտվել է 116 հանցագործության դեպք, գրանցվել է 27 ավտովթար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Երեք օրում բացահայտվել է 116 հանցագործության դեպք, գրանցվել է 27 ավտովթար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 9-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավոությամբ ոչնչացնելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու անառակաբարո արարք կատարելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ներգործության, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության, ինքնավնասման, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու և ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: