շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուլիսի 1-ից 31-ն իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվել է 15 արձանագրություն

Հուլիսի 1-ից 31-ն իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվել է 15 արձանագրություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

15 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17,375,998 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,449,499 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։

5 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 72,650,000 ՀՀ դրամ։  Ցանկն՝ այստեղ։

  • Կիսվել: