ՀԾԿՀ որոշմամբ՝ ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի լիցենզիան։
Նշենք, որ այսօր արդեն երրորդ օրն է, որ շարունակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։
Նոյեմբերի 13–ին տեղի ունեցավ «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՀԷՑ» ՓԲԸ-ի գործով առաջին լսումը։
«Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում և Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի մաս։
Նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն իշխանություններին զգուշացրեց նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «կվճարի հանրությունը»։
Իշխանությունները, իրենց հերթին, քննարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ապագայի երկու սցենար՝ ազգայնացում և մասնավորեցում՝ ընկերության կառավարմանը կառավարության մասնակցությամբ։


