ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը կկալանավորվի

ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։

 

Պաշտպանը հիշեցրել է, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:

  • Կիսվել: