երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում, ինչը կրթության ոլորտում առանցքային գործառույթ է: Փոխնախարարի ներկայացմամբ՝ առաջարկվում է կրթական ծրագրեր իրականացնելիս լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների, մարզադահլիճների, դրանց սարքերի, սարքավորումների, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները հաստատելու հնարավորություն ստեղծել: Այս դրույթի նախատեսումը կնպաստի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք:

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կտրվի լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել նաև կրթության ոլորտի առանձնահատկությունները: Կկարգավորվեն կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` այդ թվում նախադպրոցական տարիքային խմբերի գործունեության թույլտվությունները:

Նշվել է, որ մի շարք կարգավորումների օրենքով ամրագրումը կրթության բնագավառում լիցենզավորման գործընթացը կդարձնի առավել հստակ և արդյունավետ, ինչպես նաև կկարգավորվեն իրավական ակտերի միջև եղած անհամապատասխանությունները:

  • Կիսվել: