չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից․ փաստաբանական խումբ

Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից․ փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․

«Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս աարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»:

Պաշտպաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Արամ Վարդևանյան,

Էրիկ Ալեքսանյան

  • Կիսվել: