երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրազդանում հացկերույթն ավարտվել է սպանությամբ. 39–ամյա տղամարդը ձերբակալվել է

Հրազդանում հացկերույթն ավարտվել է սպանությամբ. 39–ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի տներից մեկում տղամարդկանց հացկերույթն ավարտվել է սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում տանտիրոջ հետ ընթրել և ոգելից խմիչք են օգտագործել 41-ամյա, 55-ամյա և 39-ամյա երեք տղամարդ, ինչից հետո վիճաբանություն է սկսվել տանտիրոջ և 39-ամյա տղամարդու միջև:
39-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել 64-ամյա տանտիրոջը, ապա բութ առարկայով խփել է տղամարդու գլխին, ինչից հետո տանտերը մահացել է։
 
 

  • Կիսվել: