ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Հրազդանում բացահայտվել են խոշոր չափերի հասնող բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է

Հրազդանում բացահայտվել են խոշոր չափերի հասնող բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:

Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Շամշյանի տեղեկություններով, Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր,«Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի որդին է։

  • Կիսվել: