ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հրազդան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փախանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից;

Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն և 1 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգվածներ՝ առանձնացված 16 տարբեր փաթեթներում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

  • Կիսվել: