չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Մելիքյանը պնդում է, ՀՔԾ-ն դեռ չի հաստատում

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Մելիքյանը պնդում է, ՀՔԾ-ն դեռ չի հաստատում

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Քիչ առաջ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դա իր տեղեկություններով է և ինֆորմացիան չճշտված է:

«Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո: Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,-հայտարարեց Մելիքյանը:

Նա հավելեց, որ Հրայր Թովմասյանը որոշակի ժամանակահատված՝ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, պետք է հասկանալ՝ այն հետադարձ ուժ ունի՞, թե՞ ոչ:

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, InfoPort.am-ի հետ զրույցում չհաստատեց Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին Մելիքյանի տեղեկությունը: «Քննիչն այս պահին Սահամանդրական դատարանում հրացաքննություն է իրականացնում: Այս պահին ոչ մի տեղեկություն չեմ կարող տրամադրել», ասաց ՀՔԾ խոսնակը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: