երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն դեռ չի սկսվել․ պաշտպան

Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն դեռ չի սկսվել․ պաշտպան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնականարնում խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչնդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը։ Այս մասին լրագողների հետ զրույցու հայտնեց նրա  պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Մասնավորապես հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը պարոն Թովմասյանին եւ պաշտպանական խմբի անդամներից պարոն Միհրան Պողոսյանին:»,- ասաց նա։

Մակինյանի խոսքով՝ իրենք  համապատասխան միջնորդություն են ներկայացրել։

«Մենք թե գրավոր, թե բանավոր միջնորդել ենք հնարավորություն տալ ծանոթանալ, պատճեն ստանալ այդ որոշումից: Մենք իրավունք ունենք օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշումը բողոքարկել: Ո՞նց կարող ենք բողոքարկել մի դատավարական փաստաթուղթ, որի պատճենը չունենք: 4-5 թերթ որոշումը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու, սա ի՞նչ պրակտիկա է»,- շեշտեց նա։

Ըստ փաստաբանի սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի քրեական դատավարության մեջ։ Նա նաև հայտնեց, որ  Հրայր Թովմասյանն այս պահին իր բնակարանում է:

  • Կիսվել: