ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. ուղիղ

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Թավադյանի կալանքի ժամկետը երկարեցնելու վերաբերյալ դատական նիստը. խափանման միջոցի քննությունն ավարտվեց, Արմեն Թավադյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանների` կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց: Նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: :

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով

  • Կիսվել: