երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հրապարակ». Կառավարության կողմից փոխհատուցում պետք է տրվի

«Հրապարակ». Կառավարության կողմից փոխհատուցում պետք է տրվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սեւազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու եւ իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երեւանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։ «Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Տրվել է կառավարության որոշմամբ՝ կառավարությունը նման իրավասությամբ օժտված չէ՞։ «Անկեղծ ասած` կառավարությունն ում ցանկանա, կարող է գումար հատկացնել, բայց դա քաղաքական քայլ էր` իմ կարծիքով, որովհետեւ հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա։ Խնդիրն այլ տեղ է. եթե Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցել են որպես հանցագործությունից տուժածների, ուրեմն պետք է այն տարածվի հանցագործություններից տուժած բոլորի վրա»:

 

  • Կիսվել: