կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հրապարակ». «Հարսնաքարի» գործով դատապարտվածներից մեկ-երկու հոգու ազատ կարձակե՞ն

«Հրապարակ». «Հարսնաքարի» գործով դատապարտվածներից մեկ-երկու հոգու ազատ կարձակե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հրապարակ» ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։

Հիշեցնենք, որ 2012 թ․ հունիսի 17-ին  «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարի տվեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, եւ օրենքը թույլ է տալիս նրանց ազատել, ինչը տեղի կունենա, թե նրանք համաձայնեն ցուցմունք տալ իրենց նախկին ղեկավարի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: